Co-Founder
Hzor Academy · Armenia
قدّم وتابع مع أبلاي إيدجՀԶՈՐ Ակադեմիայի համար փնտրում եմ համահիմնադիր՝ Marketing & Sales ուղղությամբ։Փնտրում եմ ոչ թե պարզապես մասնագետի, ով կկատարի առաջադրանքներ, այլ մարդու, ով պատրաստ է ինձ հետ միասին կառուցել, զարգացնել և մեծացնել ՀԶՈՐ Ակադեմիան՝ ամբողջական պատասխանատվություն վերցնելով մարքեթինգի, վաճառքի և աճի ուղղության համար։ՀԶՈՐ Ակադեմիան երեխաների և պատանիների համար ստեղծված կրթական հարթակ է, որի նպատակը իրական կյանքում անհրաժեշտ հմտությունների զարգացումն է՝ մտածողություն, ինքնավստահություն, թվային գրագիտություն և կիրառական կարողություններ։ Ինձ համար սա պարզապես բիզնես նախագիծ չէ․ նպատակը երկարաժամկետ կրթական ազդեցություն ստեղծելն է։Քո հիմնական ուղղությունը կլինի՝կառուցել և զարգացնել վաճառքի համակարգը,ձևավորել և իրականացնել մարքեթինգային ռազմավարությունը,զարգացնել lead generation և conversion գործընթացները,գտնել ու փորձարկել աճի նոր ալիքներ,աշխատել տվյալների և KPI-ների հիման վրա,մասնակցել բիզնեսի զարգացման և մասշտաբավորման որոշումներին։Փնտրում եմ մարդու, ով՝մտածում է սեփականատիրոջ տրամաբանությամբ,նախաձեռնող է և արդյունքակենտրոն,հասկանում է marketing + sales ամբողջական շղթան,կարողանում է ոչ միայն գաղափար առաջարկել, այլ նաև իրականացնել,պատրաստ է պատասխանատվություն վերցնել արդյունքի համար,ցանկանում է երկարաժամկետ կառուցել ընկերություն, ոչ թե պարզապես աշխատել նախագծի վրա։Համագործակցության ձևաչափը equity-based է։Այս փուլում խոսքը ֆիքսված աշխատավարձով հաստիքի մասին չէ։ Խոսքը համահիմնադրի դերի մասին է՝ համապատասխան մասնակցությամբ ընկերության equity-ում և երկարաժամկետ արժեքի ստեղծման մեջ։Եթե քեզ հետաքրքիր է զրոյից համակարգ կառուցելը, բիզնես աճեցնելը և միաժամանակ կրթության ոլորտում իրական ազդեցություն ստեղծելը՝ գրիր ինձ LinkedIn-ով։